Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 00:09

Արմինֆո.Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի վերջին մրցանակաբաշխության ժամանակ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Արտահանման ոլորտում տարվա գործարք 2023», «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարվա գործարք 2023» մրցանակները և պարգևատրել Հայաստանում կլիմայի փոփոխության կանխարգելման ու անցումային պլանավորման ծրագիրն ավարտելու առթիվ: Մրցանակաբաշխության թիմը կարևորել է «կանաչ տեխնոլոգիաների ոլորտում առևտուրը խթանելու և դեպի կանաչ տնտեսություն անցմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու գործում Ամերիաբանկի ակնառու ներդրումը»:

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-քննչական վարչության եւ ԱՀԾ աշխատակիցները չեն ներառվի կուտակային կենսաթոշակային համակարգում
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 16:54

Արմինֆո. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը դրական եզրակացության է արժանացել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ առաջին ընթերցմամբ:

Team Solutions-ը Zangezor պրոդուկտը ներկայացրել է 4Future Banking միջազգային համաժողովում
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 15:51

Արմինֆո.Team Solutions ընկերությունը 4Future Banking միջազգային համաժողովում ներկայացրել է կոնտակտային կենտրոններին ամբողջական լուծում տրամադրող Zangezor պրոդուկտը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է արցախցի ընտանիքների բնակարանային ապահովման  700-800 մլրդ դրամ բյուջեով ծրագրի մանրամասները
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 15:41

Արմինֆո. Առաջիկա 10-12 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները մոտ 700-800 մլրդ դրամ կծախսեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու աջակցության ծրագրի իրականացման համար: Ծրագրի մանրամասները ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող Գայանե Ղարագյոզյանը:

Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 15:42

Արմինֆո. Մայիսի 17-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 15:40

Արմինֆո. ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ավտոմեքենաների առեւտրի համակարգում "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակներում (հին մեքենայի փոխանակում նորի հետ՝ հավելավճարով): ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Առեւտրի եւ ծառայությունների մասին"օրենքում գործադիր մարմնի ներկայացրած փոփոխություններին:

Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 12:07

Արմինֆո. 2024թ. մայիսի 16-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ վերջին զարգացումները:  Այդ մասին հաղորդում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։

Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 12:05

Արմինֆո. Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը:

Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 16:16

Արմինֆո. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից: Նման համոզմունք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 17:14

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" ներդրումային տրանսպորտային նախագծի գոնե մոտավոր արժեքը նշելուց և գերադասել է չնշել դրա իրականացման ժամկետները:

ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 17:13

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է Հայաստանի 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ՝ նախկին 4,5% - ից մինչև 6,2% (2023 թվականի փաստացի 8,7% աճի դիմաց)՝ ակնկալելով 2025 թվականին տեմպերի դանդաղում մինչև 4,8%: Այդ մասին նշվում է մայիսի 15-ին հրապարակված ՎԶԵԲ "Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ. Գնաճի զսպում" զեկույցում:

Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 15:19

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերին:

Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 11:51

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 14-ին ընդունել է Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։

Ողջունելով անվանի հայրենակցին` նախարարը խոսել է տնտեսության բոլոր ոլորտներում հայկական սփյուռքի կարևոր դերակատարության մասին՝ ի նպաստ Հայաստանի առաջընթացի։ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները:

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հատկապես գիտության և գիտահետազոտական ուղղություններով, պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը:

Մխիթար Հայրապետյանը և Նուբար Աֆեյանը խոսել են պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շրջանակներում ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի, Հայաստանը ներդրումների համար գրավիչ միջավայր դարձնելու անհրաժեշտության, հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) հայտնի գործիչների մասնակցության մասին:

 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 23:50

Արմինֆո.

Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 17:44

Արմինֆո.Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsor): Ֆինանսական հաստատությունների համար այս նշանակալի իրադարձությանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 74 երկրներից, հայտնի ֆինանսական և բանկային փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկային հատվածի ղեկավարներ։ Մայիսի 14-16-ը անցկացվելիք համաժողովի նպատակն է նպաստել դրական ազդեցության ձևավորմանը և ֆինանսական շուկաների զարգացումն ի շահ հասարակությանը ծառայեցնելուն:

 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 16:52

Արմինֆո.

Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 18:09

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Թանոս Արվանիտիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ Հայաստանի համագործակցությունը՝ անդրադառնալով համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում կատարված բարեփոխումներին, այդ թվում ընդգծելով կանխիկի կրճատման, ինչպես նաև եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը՝ անդրադառնալով պետություն-մասնավոր գործընկերության, հանրային ներդրումների կառավարման և բյուջետային գործըթնացների արդյունավետության բարձրացմանը:

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2024, 22:20

Արմինֆո.IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:43

Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. օգոստոսին ռեկորդային 4.220 մլրդ դոլարի հասնելուց հետո սկսել են ամսական կրճատվել ՝ 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 3.304 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 11.3% - ով (կամ 420.4 մլն դոլարով), մինչդեռ,  2023թ. արձանագրվել է 26.7% - ով (կամ 784 մլն դոլարով) տարեկան աճ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68